BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.05.2023| 00:01
    Սիրելի Տե՛ր, Դու կրկին իմ` անարժանիս շուրջն ես հավաքում` Դավիթ հորը, Էսթերին, Էզեկիային ու Եսայային.
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.05.2023| 00:01
    Մեղմիվ կհպվեն կույսերը այսօր բոլոր բոլորիս` Բալասանելու սրտերը բեկբեկ. Կնստեն նրանք մեր մահճի կողքին, Նորեն կարտածեն սեր ու գթություն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.05.2023| 00:01
    Իմ Տեր, իմ Հիսուս, Երբ մի վայրկյան իսկ Ես դուրս եմ գալիս քո տապանակից, Վիրավոր, խփված տատրակ եմ դառնում` Տրորված ցեխում:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.05.2023| 00:01
    Տե՛ր,ես կանգնած եմ քո առջև առանց ձևականությունների։ Խնդրում եմ, ներիր ինձ իմ մեղքերը, ես զղջում եմ արարքներիս համար։ Խնդրում եմ, ներիր ինձ։
  • Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները

    Ծագումնաբանություն, կամ` դեպի մեր արմատները

    14.05.2023| 19:56
    Հեթանոսական ժամանակները, ինչպես առաքյալներն են հաստատում, մարդկության մոլորության ժամանակներն էին և ոչ թե հոգևոր մեր սկիզբը: Որովհետև ո՛չ Ադամը, որ տեսնում էր Աստծուն, և ո՛չ Աստծո սիրելի Նոյը հեթանոս լինել չէին կարող: Ադամից սկսած տասը սերունդ մոլորվեց մեղքերով ու վայրագ կրքերով, այդպես փչացան, և այդ պատճառով եղավ ջրհեղեղը: Միայն Աստծո խոսքը լսող և կատարող Նոյը փրկվեց իր ընտանիքով: Եվ ամենքն էլ այսօր Աստվածապաշտ նույն Նոյի զարմերն են, ողջ մարդկությունը: Հեթանոսությունը, ուրեմն, Նոյի զարմերի` Աստծուց հեռանալու, տգիտորեն կամ ստվերային կարգով երևույթները քննելու կամ, ավելի հետո, մեծազոր մարդկանց որպես աստվածություն կռապաշտելու հետևանքով եղավ: Կամ արքան մահվան սպառնալիքով հրաման էր տալիս իր վաղամեռիկ որդու արձանը պաշտել, դրան զոհեր մատուցել: Կամ ավելի խայտառակն էլ. աստվածներ էին համարում անբան անասունների արձանները և այլն: Իբրև թե անբան կենդանիներն են իրենց ստեղծել: Դրանք ամենքն էլ Աստծո տված բանականությունից, Բանից, այն է` ճշմարտությունից հեռանալու մեծ մոլորումներ, մեծ շեղումներ էին, որից մեր ժողովրդին հանեց Հիսուս Քրիստոսը` Բանը, որից է բանականությունը և խոսքը: Եվ բանականությամբ ու խոսքով է նաև մարդը տարբերվում անասուններից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    14.05.2023| 00:01
    Երիքովի պարիսպներն ընկան ոչ զենքի ուժով, Այլ երգով, որ առ Քեզ երգվեց հավատքով, ՈՒ զորությունդ իր գործն արեց:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.05.2023| 00:01
    Եթե մեր աչքերն ընտելացնենք սարերին, Կտեսնենք կանթեղդ` յուղով ողողված, Կհաղորդակցվենք լույսիդ հետ կրկին ՈՒ կխոխոջենք լուրթ կյանքիդ հաղորդ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.05.2023| 00:01
    Տեր, մենք այնքան, այնքան ունենք Քո կարիքը Մի լքիր, մի հեռացրու Քո տաք Հոգին մեզանից, Մեզ հետ մարտի մեջ մի մտիր. Դու գիտես, Որ մենք հող ենք` կավ, ու փշրվում ենք ամեն Քո հպումից.
  • Աղոթարան

    Աղոթարան

    11.05.2023| 00:01
    Հայր, «մեղան» ամենամեծ գանձն է, Որով կարող ենք քեզ մերձենալ. Յուրաքանչյուր բջջիս հաղորդիր այդ լուրը ՈՒ առաջնորդիր մեղավորիս դեպ արդարացում ՈՒ Քո հանգստավետ սենյակներում Մշտապես հանգչելու:
  • Ձեր Լույսը

    Ձեր Լույսը

    10.05.2023| 21:53
    Ինչպես որ արևը ծագում է երկնակամարում և սփռում իր լույսն ու ջերմությունը մարդկանց վրա, և ինչպես որ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են (Մատթեոս 5.15), այդպես էլ յուրաքանչյուր քրիստոնյա կոչված է սփռելու Ավետարանի լույսը և Աստծո սիրո ջերմությունն իր շրջապատում։